Ամեն տեղից վերկացող դարձել է հեղափոխական, էն ժամանակ մի թթու խոսք վախեցել են ասել․ Մարուքյան (տեսանյութ)

Հեղափոխությունից առաջ մարդիկ որևէ բանով աչքի չէին ընկել, մեկ էլ հեղափոխություն է  եղել, ասում են՝ վայ, չե՞ք հիշում, էն ժամանակ ես ինչպես էի պայքարում այս ռեժիմի դեմ. ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթի խոսքում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ժողովուրդ ջան բոլորի արածն ու ասածը բոլորի աչքի դեմ է,  ով ուր է եղել, ով որտեղ, ով ինչ է արել: Այդպիսի իրավիճակ կա, պարզ է, որ սա կապ չունի դատավորի ընտրության հետ, բայց գոնե ես հիշում եմ՝ ով ինչով է զբաղվել: Էս թրենդն ուղղակի աբսուրդի է մղում, որովհետև ամեն տեղից վերկացող դարձել է հեղափոխական: Էն ժամանակ, որ մի թթու խոսք վախեցել են ասել իշխանություններին, այսօր այն իշխանությունը, որը չկա, այդ իշխանությանը դեռ շարունակում են քննադատել, կամ ասել՝ էն ժամանակ էլ էի ասում. մենք հիշում ենք»,-ասաց նա:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES