Ամոթ ձեզ, ուժ ունեցեք ներողություն խնդրելու. Ստյոպա Սաֆարյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

 

Asekose.am-ը ներկայացնում է քաղաքական վերլուծաբան, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը՝ առանց խմբագրման և ավելորդ մեկնաբանության՝ միևնույն ժամանակ պատրաստակամություն հայտնելով հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

«Ամոթ ձեզ, Արփինե Հովհաննիսյան: Ուժ ունեցեք ներողություն խնդրեք Դանիել Իոաննիսյանից ու մտավոր թույլ կարողություններ ունեցող մարդկանցից: Սա քաղաքական գործչի, պարզապես մարդու, էլ չասեմ՝ մատաղ սերնդին իրավունք դասախոսողի կողմից անթույլատրելի պահվածք է:

Ժամանակին, երբ դուք օրենսդրական փոփոխություններ էիք ներկայացնում ու ընդդիմության առաջարկությունները չէիք ընդունում ու կոմպրոմիսի չէիք գնում, ինչպես կվերաբերեի՞ք, եթե ձեզ նման պիտակում տային՝ «այս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք» (1:25:40-ից):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ոչ մի անձնական վիրավորանք իմ պատին չլինի»:

Տեսանյութը՝ News-am

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES