Այ ռոբկահամբալներ, ես հիշում եմ, որ բանակ էր եկել ցուցարարների դեմ, ԲԱՆԱԿ, ոչ միայն ԱԱԾ, ներքին զորքեր ու ոստիկանություն, այլև՝ ԲԱՆԱԿ … Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ռոբկանք, որոշել են, որ մենք հիշողություն չունենք, կամ ուրախությունից խելքներս թռել է: Այ ռոբկահամբալներ, ես հիշում եմ, որ բանակ էր եկել ցուցարարների դեմ, ԲԱՆԱԿ, ոչ միայն ԱԱԾ, ներքին զորքեր ու ոստիկանություն, այլև՝ ԲԱՆԱԿ: Բանակը ներքին գործերում ներքաշելը արգելված էր և է սահմանադրությամբ, ով էլ դա անի: Այդպիսի գործողությունը սահմանադրական կարգի տապալում է: Եթե ռոբիկը չի եղել բանակ բերողը և դա արվել է իր կամքին հակառակ, ուրեմն հեղաշրջում է եղել, ու եթե հեղաշրջում է եղել և ինքը պահպանել է պաշտոնը, ուրեմն դա իր դեմ չի եղել: Բացի այդ բանակ բերողների դեմ ոչինչ չի ձեռնարկել հեղաշրջումը վերացնելու համար, մասնավորաբար, բանակը ետ իրենց զորամասերն ուղարկելու համար, ուրեմն հեղաշրջումն արվել է իր համար, դե թող պատմի: Ու իր պատմելով ինքը մասնակից է եղել այդ որոշման կայացմանը:

Բացի այդ, զանգվածային ընտրակեղծիքներ են արել իր 1998, 2003 թթ. ընտրություններում, բացի այդ, ինքը չունենալով իրավունք, սահմանադրության ուղիղ խախտմամբ առաջադրվել է եւ դարձել է ՀՀ նախագահ: Բացի այդ, Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների են ծեծել ու ձերբակալել, հետո խաղաղ ցուցարարներ են գնդակահարել: Չունենալով արտակարգ դրության մասին օրենք, չունենալով ԱԺ որոշում, ռոբիկը Երևանի վարչական տարածքում արտակարգ դրություն է մտցրել, փաստացի այն տարածելով ամբողջ Հայաստանի տարածքի վրա, այն դեպքում երբ ըստ սահմանադրության, արտակարգ դրություն կարող էր մտցվել միայն ՕՐԵՆՔՈՎ:

Այս ամենը ու էլի լիքը բան սահմանադրական կարգը փոխելու և/կամ տապալելու կանխամտածված, անօրինական եւ դիտավոր գործողություններ են եղել: Խոտը կտանեք ռոբիկի դեմը կդնեք, հա աժժ ջան: Հենց կպրծնի, իմաց տվեք, էլի ուղարկենք»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES