Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ Վրաստան կայցելի

Անգելա Մերկելը հաջորդ շաբաթ Վրաստան կայցելի

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 23-24-ին Վրաստան կայցելի՝ իր տարածաշրջանային շրջագայության շրջանակներում,– երեքշաբթի օրը հաղորդել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալքալիանին։

«Գերմանիայի կանցլերի այցելությունը Վրաստան չափազանց կարևոր է մեզ համար։ Այս բարձրաստիճան այցը ընդգծում է, որ Գերմանիան հաստատապես աջակցում է Վրաստանի՝ եվրաատլանտյան տիրույթին ինտեգրմանը»,– ասել է Դ.Զալքալիանին։

Նրա դիտարկմամբ՝ այցը Հարավային Կովկասի երկրներ կարևոր է նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և առաջացող մարտահրավերների տեսանկյունից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES