Անի Զախարյանի հերթական անիմաստ հայտարարությունը

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ Կուսակցությունը ստանձնել է երկրում արժեհամակարգային, մշակութային հեղափոխություն իրականացնող քաղաքական միավորի դերը: Պետք է գիտակցենք, որ իշխանափոխությունը դեռ հեղափոխություն չի: Իրական հեղափոխությունը կատարվում է մարդկանց ուղեղում: Քանի դեռ չենք ձերբազատվել կեղծ կարծրատիպերից, քանի դեռ չենք ձևավորել իրական ազգային-պետական արժեհամակարգեր, քանի դեռ ձեռնոց չենք նետել կեղծ բարքերին, տգիտությանն ու հետամնացությանը և ամենակարևորը ստրկամտությանը,շարունակելու ենք ապրել այս լճացած ու միջակ իրականության մեջ: Մենք առաջարկում ենք իրապես նոր Հայաստան, մենք ամենօրյա աշխատանքով կերտում ենք առաջադեմ Հայաստան և առաջադեմ հասարակություն: Ովքեր ուզում են տեսնել այդ առաջադեմ Հայաստանը, միանում են մեզ…»:
Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES