Աննա Հակոբյանը հավաքակայանում որդուն ու բոլորին մաղթեց խաղաղ ծառայություն, բարի վերադարձ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին վաղ առավոտից հավաքակայանում է, այսօր նա մյուս նորակոչիկների հետ միասին մեկնելու է զինծառայության:

Քիչ առաջ Աննա Հակոբյանը միացավ որդուն:

Լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշեց, որ այսօր առավոտյան որդուն 3 խորհուրդ է տվել ու ասել, որ ամենակարեւորը միջանձնային հարաբերություններում հանգիստ լինելն է:

Մեր թղթակցի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք, ի վերջո Հայաստանում կկոտրվի  կարծրատիպն ու պաշտոնյաների որդիները այլեւս չեն խուսափի պարտադիր զինծառայությունից, Աննա Հակոբյանը նշեց, որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ որ բոլորը պետք է իրենց պարտքը տան հայրենիքին:

Նա միաժամանակ նշեց, որ որդին սննդի հարցում այնքան էլ քմահաճ չէ, եւ չի կարծում, որ բանակային սննդի հետ կապված որեւէ խնդիր կունենա: Նա իր որդուն ու մյուսներին բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց:

Բարի և խաղաղ ծառայություն մեր զինվորներին…

Աստված պահապան…

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES