Ապատեղեկատվության հերթական անհաջող փորձն է. Արցախի ՊԲ-ն՝ ադրբեջանցիների տարածած տեսանյութի մասին

Ի պատասխան ադրբեջանական որոշ լրատվամիջոցների, մասնավորապես՝ haqqin.az կայքում հրապարակված տեղեկատվության, թե իբր հայկական կողմը թաքցնում է գետնատնակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առկա կորուստները, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական կայուն իրադրություն և որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել:

Իսկ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը ընդունեք որպես ապատեղեկատվության հերթական անհաջող փորձ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES