Աստված տա, Փաշինյանը շուտ գիտակցի վարչապետ լինելու ծանր բեռը․ ՀՀԿ-ն «չի խոչընդոտելու կառավարության աշխատանքը»

Շնորհավորում եմ Փաշինյանի կառավարությանը, կառավարության բոլոր անդամներին և հաջողություն մաղթում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ չի ցանկանում գնահատական հնչեցնել նոր կառավարության անդամների երիտասարդ կամ փորձառու լինել-չլինելու լինելու հետ կապված:

«Յուրաքանչյուր կառավարություն, եթե հաջողում է, դրանից շահում է ժողովուրդը։ Ես չեմ սատարում նրանց քաղաքական գիծը, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է միանգամից, առանց այդ մարդկանց աշխատանքը տեսնելու տարբեր պիտակավորումների ենթարկենք։ Ժամանակը ցույց կտա նրանք պրոֆեսիոնալ են, թե ոչ, մանավանդ որ ես այդ կառավարության կազմում ունեմ լավ գործընկերներ»,-ընդգծեց Շարմազանովը՝ չցանկանալով անուններ տալ ու թիրախավորել նրանց:

«Կան առնվազն 3-4 գործընկերներ, որոնք երկար տարիներ խորհրդարանում աշխատել են: Մարդիկ, որոնք նոր են դարձել նախարար, եղել են ընդդիմության մեջ, բայց շատ պարկեշտ աշխատել են են և պաշտըպանել ՀՀ շահերը»,-ընդգծեց նա:

Տեսակետին, որ եթե նույնիսկ կառավարությունը ծարագիր ներկայացնելիս դատարկ թուղթ բերի խորհրդարան, ՀՀԿ-ն պատրաստ է կողմ քվեարկել, որպեսզի ԱԺ-ն չցրվի, Շարմազանովն արձագանքեց. «Դա անհեթեթություն է: Պետք է տարրական հարգանք ունենալ բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, որ հասկանալ, որ եթե գա մաքուր թուղթ, որևէ մեկը չի հաստատի՝ սկսած «Ելք»-ից, «Ծառուկյան» դաշինքից ու ՀՅԴ-ից մինչև ՀՀԿ: Կարծում եմ՝ կառավարությունն ավելի լուրջ կմոտենա կառավարության ծրագրին, մանավանդ, որ նորանշանակ վարչապետը հանձնարարական տվել է, որ քննարկեն կառավարության ծրագիրը: Ես չեմ կարծում, որ իշխանությունն ու ընդդիմությունը այնքան կտարվեն ներքաղաքական ինտրիգներով, որ պետության առջև ծառացած խնդիրները ստորադասեն կուսակցական շահերին»:

Ամբողջությամբ՝ տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES