Արագածոտնի մարզում թալանել են Աղվան Հովսեփյանի ամառանոցը

Հունիսի 28-ին գողություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ հունիսի 27-ի կեսգիշերից մինչև հունիսի 28-ի առավոտյան 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ներս են մտել Բյուրական գյուղի տներից մեկը և այնտեղից կատարել գողություն: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, սակայն սեփականության վկայականով այն գրանցված է նրա որդու՝ Նարեկ Հովսեփյանի անվամբ:

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գողը կամ գողերը այնտեղից տարել են անտիկվար դաշույններ, սուրեր, սիգարներ և այլ իրեր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տուն են մտել առաջին հարկի ճաղավանդակը կոտրելու և պատուհանը բացելու միջոցով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES