Արա Բաբլոյանը դժգոհեց՝ Արարատ Միրզոյանը նույնպես չի ներկայացել ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտվում է Մոսկվայում։ Նա չի եկել ԱԺ կանոնակարգով նախատեսված կառավարության հետ հարցուպատասխանին։

ԱԺ նախագահ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ վարչապետի բացակայությունը հասկանալի է. «Հորդորում եմ՝ այսուհետ նման բացառիկ դեպքերում վարչապետին փոխարինի առաջին փոխվարչապետը, սակայն Արարատ Միրզոյանը նույնպես գործուղման մեջ է, և վարչապետին փոխարինում է Տիգրան Ավինյանը»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք ոռոգման ջրի սակագինը վերանայելու հնարավորություն կա։

Ի պատասխան՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ այդ հարցը մտահոգիչ է, ու իրենք այս օրերին քննարկումներ են անցկացնում այդ ուղղությամբ։ Նա հորդորեց մի քանի օր իրենց ժամանակ տալ, որ իրենք համալիր քննարկում իրականացնեն ու որոշում կայացնեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES