Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել (ֆոտո)

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել Ադրբեջանի կազմում գտնվող Օրդուբադ քաղաքից եւ մոտակա գյուղերից, որոնք արված են հայկական դիրքերից:

Նա Facebook-ի իր էջում լուսանկարներին կցել է հետեւյալ գրառումը.

«Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը։ Նկարներն անձամբ եմ արել»:

Օրդուբադը քաղաք է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES