Արտակարգ իրավիճակ Բուսաբանական այգում. տնկարանում 500-ից ավելի տնկիներ պոկել, տեղը կառուցում են զվարճանքի կենտրոն. ո՞ւր են նայում պատկան մարմինները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր հայտնում են, որ արդեն մի քանի օր է՝ բուսաբանական այգու վարչական տարածքում գտնվող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտ. Հայաստանի անտառային տեսակների տնկարանում ինչ-որ անձինք տնկված բազմաթիվ ծառեր հանել են և տեղը փորձում են կառուցեն հարսանյաց սրահ։ Այս պահին նշված վայրի մի հսկայական տարածք արդեն տեղադրվել են երկաթե կոնստրուկցիաներ։ Նշված տարածքը պահպանվում է պետության կողմից և համարվում է հատուկ կարևորագույն տարածք, որտեղ դեռ սովետական տարիներից արգելվում էր շենք-շինությունների, անգամ թիթեղյա տաղավար տեղադրելը, մինչդեռ, չգիտես ում հրահանգով ու հովանավորությամբ, մարդիկ տնկարանը վերածում են զվարճանքի վայրի։ Ահազանգողներն ասում էին նաև, որ զարմանում են, թե ինչու Գիտությունների ազգային ակադեմիան խնդրի վերաբերյալ չի բարձրաձայնում կամ չի փորձում կանխել կատարվածը։ Տնկարանում եղել է 500-ից ավելի տնկիներ, ու հիմա դրանց փոխարեն երկաթե կոնստրուկցիաներն են պառկած։ SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու պատկան մարմինների տեսակետը խնդրի վերաբերյալ։ Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ֆոտոռեպորտաժ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/05/23/1096674/

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES