Գագիկ Ծառուկյանի որդին այս զորակոչով կմեկնի՞ ծառայության. պատասխանում է ԳՇ պետը

armtimes.com-ը գրում է. Այսօր լրագրողների հետ զրույցում Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե հասարակությունը կտեսնի արդյո՞ք պաշտոնյաների զավակներին զինակոչվելուց, պատասխանեց.

«Եթե հասարակությունը տեսնի՝ ինչ-որ մեկը չի զորակոչվել, կարող է ահազանգել եւ ստանալ իրավական հիմքերը, թե ինչու չեն զորակոչվել»,- նշեց նա:

Հարցին՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի որդին այս զորակոչով է մեկնում ծառայության, ԳՇ պետը նկատեց. «Այդ հարցը պետք չէ ինձ ուղղել, քանի որ օրենքի սահմաններում յուրաքանչյուր անհատի վերաբերյալ որոշում է կայացնում ոչ թե ԳՇ պետը, այլ զորակոչային հանձնաժողովը։ Եթե որոշվի, որ չի մեկնելու, մենք կներկայացնենք իրավական հիմքերը»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES