Հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՀՔԾ Մաշտոցի բաժին:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը։
«Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավանից»»,- գրել է նա: