ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՎԱՏԱՑԵԼ Է

Մոտ մեկ ամիս է, ինչ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հացադուլի մեջ է։ Հիշեցնենք՝ Չուգասզյանի պահանջն է՝ քաղբանտարկյալների ազատ արձակում և անցումային հանձնաժողովների ստեղծում, ինչպես նաև մի շարք ապօրինաբար ձերբակալված քաղաքացիների համաներում ու ազատ արձակում:

Այս գիշեր Չուգասզյանի առողջական վիճակը վատացել է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Սյուզան Սիմոնյանը՝ նշելով, որ դեռ չի այցելել նրան։

«Երեկ կաթողիկոսն է այցելել, գնացել էին հորդորելու, որ դադարեցնի հացադուլը։ Բայց քանի որ երեկվանից չեմ խոսել, պետք է գնամ հետը խոսեմ։ Մեր մտահոգությունը հիմա այն է, որ ոչ մի կերպ չի դադարեցնու հացադուլը։ Կարող եմ միայն ասել, որ գիշերը վիճակը վատացել է»,-նշեց Սիմոնյանը։

Ի աջակցություն Չուգասզյանի՝ հացադուլ էին հայտարարել նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը եւ Աշոտ Պետրոսյանը, սակայն վերջիններս բազմաթիվ հորդորներից հետո դադարեցրել են հացադուլը։

Նշենք, որ Գարեգին Չուգասզյանը 1 տարի 9 ամիս գտնվել է ընդհատակում, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ է այցելել եւ հետ վերադառնալիս ձերբակալվել: Այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի երաշխավորությամբ Չուգասզյանի խափանման միջոցը փոխվել էր։

Նա մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու մեջ:

Աննա Պապիկյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES