Գուրգեն Եղիազարյան․ Այսօր ՀՀԿ-ն միլիարդավոր դոլարներ ունի․ դրանք պետք է վերադարձնել պետությանը

ԱԱԾ նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը կարծում է ՝ ՀՀԿ-ն ամեն կերպ ջանալու է հետաձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունները․ դա ՀՀԿ-ականներին ձեռնտու է։

ScanNews-ի թղթակցի հետ զրույցում Գուրգեն Եղիազարյանը նշեց՝ ՀՀԿ-ն Շարմազանովի շուրթերով ասաց՝ Կառավարության նոր ծրագիրը ծրագիր չէ, ցանկությունների բնագավառից է, նման է կենացի։

«Ինչքան այդ ծրագիրը վատը լիներ, այնքան ՀՀԿ-ի համար լավ կլիներ։ Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա կասեմ՝ այդ ընտրությունները օգի ու ջրի պես պետք են ՀՀ-ին։ Սա կազուս է․ ի՞նչ է նշանակում, որ վարչապետը լինի փոքրամասնության ներկայացոիցիչ, մեծամասնությունն էլ իրեն համարում է ընդդիմություն․ նման բան աշխարհում ոչ մի տեղ չենք կարող տեսնել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Նա նշեց՝ այսօր ՀՀԿ-ն միլիարդավոր դոլարներ ունի․ դրանք պետք է վերադարձնել պետությանը։

«Եթե ուզում ենք մի բանի հասնել, ՀՀԿ-ին իր ֆինանսներից պետք է զրկենք, այլապես ՀՀԿ-ն սրի պես կախված է լինելու ՀՀ-ի գլխին։ Ասում են՝ մեծ ձկան գլխից պետք է բռնենք, այս պարագայում ձկան միլիարդներից պիտի բռնենք, ու այս ամենը պետք է ոչ թե ասել ու անցնել առաջ, այլ այդ քայլերն, իսկապես, անել»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը՝ հիշեցնելով՝ ՀՀ-ից մոտ 25 միլիարդ դոլար է դուրս հանվել․ այդ գումարնները հարկավոր է հետ բերել։

«Թող մի միավոր ստեղծեն, այդ 25 միլիարդ դոլարի հարցը լուծեն։ Թող աշխատողներ պահեն, մի քանի միլիոն էլ այդտեղ թող ծախսվի։ Հե՛տ բերեք այդ գումարները։ Մենք պիտի իմանանք, որ նման միավոր կա, որ այդ գորրծով զբաղվում է։ Միգուցե, այդ միավորը արդեն ստեղծվել է, բայց այդ մասին չեն բարձրաձայնում․․․․ դա էլ է հնարավոր։ Կարևորն այն է, որ այդ փողերը հետ բերեն մեր երկիր, վերադարձնեն»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը։

Հասմիկ Սարգսյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES