Գրենական պիտույքները թանկացել են. Երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ է մոտ 100 հազար դրամ

 

Մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ է միջինը 50-60 հազար դրամ՝ գրենական պիտույքներ,  հագուստ  գնելու համար: «Առաջին լրատվական»-ը քաղաքացիների շրջանում հարցում անցկացրեց՝ հասկանալու, ինչքան են նախատեսում ծնողները ծախսել երեխաներին պատշաճ տեսքով դպրոց ճանապարհելու համար:

Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ գրենական պիտույքները թանկ են,  հագուստը համեմատած նախորդ տարիների հետ էժանացել է: Կարծիքները տարբեր էին՝ գնումների ֆինանսական կողմը կախված է ընտանեկան բյուջեից, կոնկրետ թիվ չեն նախատեսում ծախսել: Հարցվածներից մեկն էլ նշեց, որ եթե 100  հազար դրամով մեկ երեխային ճանապարհեն դպրոց, ուրեմն «էժան են պրծել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նյութի աղբյուրը՝ https://www.1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES