«ԴԱՏԱՎՈՐ, ՀԵՌԱՑԻՐ». ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ԳՈՐԾՈՎ ՆԻՍՏԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին այսօր ամբաստանյալներին ոստիկանության ուղեկցող գումարտակը չէր տեղախոխել դատարան՝ գրություն ուղարկելով, որ զինված խմբի անդամներին դատարան կտեղափոխեն նրանց նկատմամբ կիրառված սանկցիայի (10 ժամով հեռացում դատական նիստերի դահլիճից) լրանալուն պես։

Նիստին ներկա մի քանի փաստաբաններ նշեցին, որ այդ պայմաններում հնարավոր չէ նիստը շարունակել, սակայն նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հակառակը նշեց։ Փաստաբանները լքեցին նիստերի դահլիճը։

Նիստին ներկա «Սասնա ծռերի» համակիրները վանկարկեցին «Դատավոր, հեռացիր»։ Մակյանը ի պատասխան վանկարկումների նշեց, որ,եթե քաղաքացիները շարունակեն նման կերպ իրենց պահել, ապա դատական նիստը տեղի կունենա դռնփակ։

Մանրամասները՝ տեսանյութում

Աննա Պապիկյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES