ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՉԿԱ․ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ Աժ-ում բեմելու, հարց ու պատասխանին մասնակցելու համար մոտ կես ժամ առաջ ժամանել է ԱԺ, «Ելք» ֆրակցիայի ղեկավարի իր նախկին սենյակում հանդիպումներ է ունեցել։ Միջանցքում կանգնած էին իր անվտանգության աշխատակիցները, որոնք թույլ չտվեցին լրագրողներին անգամ մոտենալ ընդհանուր դռանը։ Անվտանգության աշխատակիցների ու Նիկոլի թիմի նախկին աշխատակիցներին, որոնք արգելում էին հարցազրույց անել, նկատեցինք, որ անգամ նախորդ, «ռեւանշիստական» իշխանությունների ժամանակ այդպիսի արգելքներ չէին գործում։ Այնուհետեւ հանկարծ թեթեւասահ միջանքում հայտնվեց Կարեն Կարապետյանի տեղը զբաղեցրած, կոստյումի տակից կապույտ ժիլետ հագած առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։ Մեր հարցերին պատասխանելու հորդորին ի պատասխան մի քանի օրում շփվող, մարդամոտ պատգամավորից քյարթու չինովնիկի վերածված Միրզոյանը նետեց՝ ժամանակ չունեմ, խորհրդակցության է։ Բա ձեր հայտարարած դեմոկրատիա՞ն։

«Դեմոկրատիա չկա»,- ասաց ու մտավ Նիկոլ Փաշինանի մոտ։ Մի քանի րոպեից դուրս եկավ, ասաց հիմա էլ «տեղ» է գնում, գնաց, քիչ հետո վերադարձավ, իրեն եւս մեկ անգամ տեղյակ պահեցինք, որ «նախկիններն» այսպես չէին խուսափում հարցերին պատասխանելուց, մի պահ կանգ առավ։ Իսկ երբ հարցրինք՝ հիմա դուք «հակասահմադրական» եք՝ փոխվարչապետի պաշտոնը սահմանադրությամբ ամրագրված չէ, ինչպես Կարեն Կարապետյանին էիք ասել, համ էլ շատ սիրուն ժիլետ եք հագել, նա կրկին առանց հարցը լսելու անհետացավ դռների հետեւում, ապա կրկին դուրս եկավ արդեն Նիկոլ Փաշինյանի հետ, որին, ի դեպ, ուղեկցում էր թիմակիցներ մի ողջ բազմություն։

Նիկոլ Փաշինյանը եւս հրաժարվեց հարցերին պատասխանել ու այդպես խմբով միջանցքներով բարձրացան դահլիճ։ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանն անցավ առանց դրայվի, մի պահ արդեն բոլորը պատրաստվում էին ննջել, սակայն նիստն ավարտվեց՝ հարցերը քիչ էին, լրագրողական «յարուսում» գրեթե մարդ չկար, ի տարբերություն նախորդ կառավարությունների անդրանիկ հարց ու պատասխաննների։ Նիկոլ Փաշինյանը հենց առաջին օրը հավատարիմ մնաց Կարեն Կարապետյանի եւ մնացյալների ստեղծած ավանդույթին՝ դահլիճից դուրս եկավ ԱԺ նախագահին հատկացված դռնից․ իր անվտանգության աշխատակիցները, որոնք սպասում էին ԱԺ դռան մոտ, երկար ժամանակ չէին կողմնորոշվում, թե որ կողմ պիտի գնան։ Ի դեպ, երեկվա միակ նոոու-հաուն այն էր, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հենց դահլիճում էր նրա անվտանգությունը հսկում։ Երբ Նիկոլ Փաշինյանը հարցերին էր պատասխանում, վերջինս ոտքի կանգնած էր հսկում, երբ Նիկոլը նստում էր, ինքն էլ էր նստում։

Կարմեն Դավթյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES