«Դեռ մայիսին է Ադրբեջանը դիրքերն առաջ տվել, իսկ ՀՀ-ն՝ ապրիլին». Կարեն Վրթանեսյան

ՀՀ-ի եւ Նախիջեւանի հատվածի միջդիրքային տարածությունում (չեզոք գոտի չկա, քանի որ ՀՀ-ի եւ Նախիջեւանի սահմանագծերն իրավական տարանջատում չունեն)  հայկական կողմը դիրքերի առաջխաղացում է կատարել դեռեւս ապրիլ ամսին: Այս մասին այսօր «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» փորձագիտական քննարկման ժամանակ հայտարարեց Razm.info մասնագիտացված կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Նա նշեց, որ ըստ արբանյակային լուսանկարների վրա հիմնված Razm.info-ի ուսումնասիրությունների՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից առաջխաղացումները գրանցվել են մայիսի 2-ից: Реклама 30 «Առավել ակտիվ աշխատանքներ են կատարվել հատկապես մայիսի 9-ից 25-ը: Ճանապարհներ են կառուցվել դեպի դիրքերը: Զանգակատնից մինչեւ Արենի հատված՝ յոթ ճանապարհ ենք ֆիքսել»,-հայտնեց Կարեն Վրթանեսյանը: Նա հարցադրում արեց. «Պարզ չէ, թե Արենիի հատվածում ինչպե՞ս են կարողացել այդ մեկ դիրքը դնել: Մեր դիրքերը բարձունքի երկու կողմում են, իսկ իրենք բարձունքի մեջտեղի հատվածում են տեղակայվել, անգամ՝ հասցրել ճանապարհ սարքել: Դա միակ լուրջ բացթողումն է, այլ բան մենք չենք ֆիքսել»: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր այս քննարկման ժամանակ ասաց, որ այդ հարցի պատասխանը չի  հանրայնացվում: Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/03/968267/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES