Դիրքերում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել

Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքերում երեկ՝ հունիսի 22-ին, պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել:

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորաասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանը: Մանրամասները համապատասխան կարգով»,-գրել է Ա. Հովհաննիսյանը:

Նյութի աղբյուրը՝ http://asekose.am/hy_AM

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES