Դրանք սատանիստներ են. Ոստիկանություն կոչվածն ինչի՞ համար է, երբ փորձում են Վեհափառին նսեմացնել․ Գուրգեն Եղիազարյան

ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցու և կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակը ուղղորդվում է դրսի ուժերի, այդ թվում՝ աղանդավորական կազմակերպությունների կողմից։

«Մեկ բառով ասած՝ կբնութագրեմ շաբաշ։ Դրանք սատանիստներ են։ Սատանիզմը շատ լուրջ բան է։ Սա խամաճիկների հավաքածու է, որոնք որոշել են ինչ-որ բան փոխել, ըստ իրենց՝ վերաձևել և ձեռք են բարձրացրել մեր հոգևոր արժեքների վրա։

Նրանց բուն նպատակը կաթողիկոսը չէ, արդեն ակցենտները փոխվել է։ Իրենք ներկայացնում են տարբեր, այդ թվում՝ ինչու ոչ թուրքական հատուկ ծառայությունները, սորոսյան տարբեր խմբերը։ Վերջ տվեք ձեր հարձակումներին, թիրախավորումներին եկեղեցու հանդեպ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Եղիազարյանը։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե սա ներեկեղեցական խնդիր է և պետությունը չպետք է խառնվի դրան, Եղիազարյանը նշեց՝ սխալ է, պետությունը և եկեղեցին անկախ են գործում, բայց եկեղեցին անկախ չէ ներքին կարգուկանոնից։

«Երբ փորձում են Վեհափառին իջեցնել մեքենայից, նսեմացնել Վեհափառին, այդ ոստիկանություն կոչվածն ինչի՞ համար է։ Ստից, ձեր բլոգերներով դնեք, որ հերթական շեշտակի հարվածը կարելի էր հազար անգամ դատել ոչ թե զենքով, այլ 230-240 սեփականաշնորհված վկայականներով։ Խելքներդ գլուխներդ հավաքեք։Ասենք, թե ձեր շեֆը գնաց Շանթենց տուն Շահենին տեսավ, կրա՞կն ենք ընկել։

Դրա փոխարեն թող ասեր՝ Շանթին մի ծեծեք, փողոցում կանգնած էր այն ժամանակ։ Ի՞նձ եք խոսեցնում։ Իրենց բոլորին պետք է աշխատանքից հեռացնել, նրանց ներկայությամբ փորձել են Վեհափառին մեքենայից հանել»,- վրդովվեց Եղիազարյանը և հավելեց՝ Փաշինյանը պետք է ոստիկաններին հեռացներ թերանալու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նյութի աղբյուրը՝  https://www.1in.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES