Ե՞րբ բանակ կգնա Նիկոլ Փաշինյանի որդին․

Asekose.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, բանակ կգնա հուլիսի 9-ին. ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 2-ից:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում հայտարարել էր, որ իր 18-ամյա որդին՝ Աշոտը, առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։ Իր հերթին Աշոտ Փաշինյանը նշել էր, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։

Նշենք, որ Asekose.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով Աշոտի հայտարարությունից հետո համացանցային օգտատերերի այն գրառումներին, ըստ որոնց` վարչապետի որդին չպետք է զինծառայություն անցնի հակառակորդի դիվերսանտների համար հասանելի վայրում, ավելին` այդ ձևով վարչապետը կարող է խոցելի դառնալ, ասել էր:

«Անհանգստանալու ոչինչ չկա, համացանցային օգտատերերը կարող են շարունակել քննարկել, բայց դրանք այնքան լուրջ չեն, որ մենք դրանց անդրադառնանք»,- ասել էր ՊՆ խոսնակը`հավելելով, որ անվանտագության հետ կապված խնդիրների առկայության դեպքում իրենք շատ լավ գիտեն լուծման եղանակները:

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES