Եգոր Գլումով. Հայաստանի քաղաքացին պետք է համբերի եւ ժամանակ տա պաշտոնյաներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքին քաղաքական կյանքի, կրթության ոլորտի խնդիրների եւ քաղաքացու հետագա անելիքների մասին զրուցել է ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովի հետ։ – Եգոր, ի՞նչ եք կարծում, այս փուլում Հայաստանի քաղաքացին իրեն ինչպե՞ս պետք է դրսեւորի։ – Հայաստանի քաղաքացին պետք է համբերի եւ ժամանակ տա պաշտոնյաներին։ Մենք չենք կարող մեկ օրում մեր երազած երկիրը ունենալ։ Եթե կախարդական փայտիկ ունենայինք, կկարողանայինք մեր հարցերը լուծել, բայց քանի որ չունենք, պետք է համբերենք, լինենք զգոն, կարողանանք ժամանակին ճիշտ հարցադրումներ անել եւ պահանջներ ներկայացնել։ – Դուք այն հայտնիներից եք, որոնք երբեւէ չեն խուսափել արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը։ Բայց շատերը նախընտրեցին լռել։ Նրանց հանդեպ վերաբերմունք փոխե՞լ եք։ – Չլռելը իմ որոշումն է եղել, բայց գուցե կան մարդիկ, որոնք մտածում են, որ ավելի լավ է՝ լռեն։ Ես ո՛չ դատախազ եմ, ո՛չ էլ Պողոս առաքյալը, չեմ ուզում որեւէ մեկին դատապարտել։ Ամեն մարդ թող իր խղճի առաջ պատասխան տա։ Չեմ սիրում ամպագոռգոռ խոսքեր ասողներին, որոնք ամենավճռորոշ պահերին լռում են, բայց նրանց իմ տեսակետը հայտնում եմ անձամբ, այլ կերպ քննադատելը տղամարդուն բնորոշ պահվածք չէ։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/23/958894/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES