Եթե վեհափառի դեմ դուրս եկած ցուցարարներն իրենց գործողություններով գծեր են անցել, ապա դա պետք է հստակ արձագանք ստանա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ներեկեղեցական խնդիր է. դա չի դարձել հանրային հարց, որ կառավարությունն իր դիրքորոշումն արտահայտելու անհրաժեշտություն ունենա: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների՝ եկեղեցու և կաթողիկոսի անձի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ կառավարության դիրքորոշմանը վերաբերող հարցերին, Նիկոլ Փաշինյանը նկատեց՝  Գարեգին Բ-ի շուրջ ծավալված իրադարձությունները որոշակի տհաճ մթնոլորտ են ստեղծում: Նա տեղեկացրեց, որ ոստիկանությանը հանձնարարել է շատ ուշադիր ուսումնասիրել վերջին միջադեպը Վայոց ձորում: Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, եթե վեհափառի դեմ դուրս եկած ցուցարարներն իրենց գործողություններով որևէ գծեր են անցել, ապա դա պետք է հստակ արձագանք ստանա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/16/970528/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES