ԵԽԽՎ-ն պատժել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին, 4 պատգամավորի զրկել ձայնի իրավունքից

Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության, դրանում եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների ներգրավվածությունը քննող ԵԽԽՎ հանձնաժողովը որոշում է ընդունել խիստ պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի 4 պատգամավորի նկատմամբ, որոնց թվում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը, վեհաժողովի նախկին նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը, Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող՝ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլան եւ ռումինացի պատգամավոր Սեզար Պրեդան:

ԵԽԽՎ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ագրամունտը, Շուկլան, Պրեդան եւ Սեիդովը լրջորեն խախտել են վարքագծի կանոնակարգը ու ժամանակավորապես զրկվում են պատգամավորի հիմնական իրավունքներից. նրանց արգելվում է դիտորդական առաքելություն իրականացնել և զեկուցողի պաշտոն զբաղեցնել:

ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն այս մասին գրառում է կատարել ու նշել, որ Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալի առնչությամբ պատգամավորները կորցրել են ԵԽԽՎ անդամի գրեթե բոլոր իրավունքները՝ բացառությամբ քվեարկելուց ու բանաձևեր ներկայացնելուց: Ագրամունտի դեմ պատժամիջոցները սահմանվում են 10 տարով, իսկ մյուս երեք պատգամավորի դեմ՝ 2-ական տարով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES