«Ես երկու անգամ թուրքական բանտ եմ նստել․ ոչ դոլարով են կարողացել ինձ առնել, ոչ էլ ռուբլիով»․ Պավել Պանուկյան

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից մի մասի գործով հերթական դատական նիստում այսօր պաշտպանական կողմից ներկայացվեց մեղադրյալներից Մխիթար Ավետիսյանին կալանքից ազատելու միջնորդություն:

Նրա շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատավոր Մեսրոպ Մակյանին տեղեկացրեց, որ անձնական երաշխավորագիր են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Էնֆիաջյանը: Նրանք այսօր պետք է ներկայանան դատարան եւ հաստատեն երաշխավորությունը, ինչի համար նիստն ընդմիջվեց: Ա

մբաստանյալներից ազատամարտիկ Պավել Մանուկյանը բողոք հղեց ներկայիս իշխանություններին՝ դժգոհելով դատաքննության այսպիսի ընթացքից: Դատավոր Մեսրոպ Մակյանը չհամաձայնեց: «Դժգոհ եք, որ ձեր ընկերներին կալանքից ազատո՞ւմ են…դատավարության կարգն է այդպիսին»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ պետք է սպասել պատգամավորներին:

Ապա Պավել Մանուկյանը դժգոհեց, որ իրենք արժանի չեն նման վերաբերմունքի, որ չեն խուսափի արդար դատաքննությունից. «Մենք ազգի զինվորներ ենք: Ես երկու անգամ թուրքական բանտ եմ նստել: Ոչ դոլարով են կարողացել ինձ առնել, ոչ էլ ռուբլիով: Հիմա էլ չեն կարող առնել»:

Նկատենք՝ վերջերս Պավել Մանուկյանը հայտարարել էր, որ «Սասնա ծռերը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքին են։

Աղբյուր՝ aravot.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES