Ես ներողություն եմ խնդրում նրանից… Նազենի Հովհաննիսյանի գրառումը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում  լուսանկար է հրապաարակել իր ուսուցչուհու՝ Աննա Հեքեքյանի հետ, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Մարդ, որն աչքերում Ծովեր է պահում… Ես ներողություն եմ խնդրում, ներողություն եմ խնդրում իմ սիրելի ավագ ԸՆԿԵՐ ու դասախոս Աննա Հեքեքյանից, որովհետև այդպես էլ չկարողացա վերադարձնել նրան իր՝ ինձ տված չնչին մասն անգամ…ես…մենք…շատերս

…որովհետև հազարավոր ուսանողներ գալիս ու գնում են, իսկ նա շարունակում է ապրել աններելի ՀԱՄԵՍՏ ու զուսպ կյանքով, թեև պետք է լիներ անասելի ապահով ու ԱՆՀՈԳ: Այսօր իմ սիրելի Աննա Արտյոմի Հեքեքյանի ծննդյան օրն է, ու ես երջանիկ եմ, որ իմ փոքրիկ ու խոցերով պատված Երկրում ապրում են նրա նման մարդիկ:

Չեն գոռում, չեն աղաղակում, չեն «ապացուցում» ու հաստատ չեն քանդում, այլ Կառուցում են. «կառուցում» են՝ ԿՐԹԵԼՈՎ։ Ահա կարևորագույնը. կրթության բանալին( դիպլոմի չէ) բացում է ամեն դուռ, եթե իհարկե ունես ականջ ու աչք։ Նայեք նրա աչքերին. ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐ, ու Ծովեր են ապրում Հեքեքյանի աչքերում, սիրո ծովեր, ցավի ու կորստի, մարդկայնության ու լույսի ծովեր, անծով Հայաստանում Ծով համբերությամբ ու խոնարհությամբ ապրող մարդ է իմ Ընկերը, իր բարությամբ ու սիրով է «ջրում» անապատ միջավայրն ու ամբողջ կյանքում հոգ տանում իր «Ծիլերի» մասին։

Ես ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողանում ձեզ՝ ըստ արժանվույն շնորհավորել, որ չեմ կարողանում մեծարել ինչպես որ հարկն է, ու, որ ամենավատը, չեմ կարողանում պաշտպանել ձեզ իմ սիրելի Տ. Հեքեքյան։ Պաշտպանել ձեզ հոգսերից, բանսարկուներից, խոցողներից, նախանձողներից( իսկ նրանք քիչ չեն)) կամ պարզապես անորակ մարդկանցից։ Մայրերին պետք է ՊԱՇՏՊԱՆԵԼ։ Դուք շշմելու Մայր եք)) Ձեր ծնունդը շնորհավոր իմ սիրելի Ընկեր։
Հ.Գ. Եթե լինեի ձեր «բժիշկը»), դիագնոզը կլիներ այսպիսին. «Մարդ, որը չի կարողանում լինել անտարբեր»:

Աղբյուրը՝ Asekose

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES