Ես ստորագրել եմ միջնորդության տակ. Արմեն Աշոտյանը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքի մասին

Որոշ ֆեյսբուքյան գործիչներ և զլմներ անհամբեր սպասում էին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրած պատգամավորների անունների հրապարակմանը, որպեսզի նրանց դարձնեն հերթական անձնական հարձակման, զրպարտությունների և անհավասարակշիռ ու ագրեսիվ պահվածքի թիրախ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Սույնով տեղեկացնում եմ, որ.

Ես ստորագրել եմ միջնորդության տակ։

• Ես ունեմ դրա օրինական իրավունքը։

• Որևէ մեկը չի կարող արգելել ինձ օգտվել իմ ազատություններից և իրավունքներից։

• Գործի առնչությամբ ամբողջությամբ կիսում եմ ՀՀԿ և ՀՀԿ խմբակցության հայտարարությունների մեջ տեղ գտած քաղաքական գնահատականները։

• Մենք ունեցել ենք և գուցե կրկին ունենանք քաղաքական տարաձայնություններ, ու հենց բազմակարծությունն է իրական ժողովրդավարության հիմքը։

• Ատելության և անհանդուրժողականության արհեստական և ուղղորդված քարոզչությունը անընդունելի է, իսկ ժողովրդավարությունը Հայաստանում էլ ավելի դժվար ժամանակներ է ապրում։

Նման պահվածքը գնահատում եմ նաև երկրում առկա բազմաթիվ խնդիրներից ուշադրություն շեղելու չհաջողված փորձ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES