Երբեք որևէ մեկին թույլ չտաք ձեր հաղթանակը ձեր ձեռքից առնել. Նիկոլ Փաշինյանի հանդիպումը սիսիանցիների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիքի մարզ:  Նա Սիսիանի հրապարակում հանդիպում է բնակիչների հետ: Իր խոսքում վարչապետը նշեց, որ քայլարշավի մարշրուտում Սյունիքը տեղ չէր զբաղեցրել, ինչի համար իրեն մեղավոր էր զգում:

«Ես ցավում եմ, որ մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխության ժամանակ շատ մեղավոր էի զգում ինձ, որ Սյունիքը քայլարշավի «մարշրուտում» տեղ չէր զբաղեցրել, բայց եթե Մեղրիից սկսեինք, հիմա երևի նոր Երևան հասնեինք, մի փոքր արդարացում ունեմ»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  իր այցն աշխատանքային բնույթ ունի, և այցելել են տեղում խնդիրներին ծանոթանալու և դրանց լուծումը տալու համար: Ըստ  Նիկոլ Փաշինյանի՝  իրենց ամենամեծ խնդիրն այն է, որ հաղթանակածի զգացողությունը մարդկանց մեջ պաշտպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ այդ զգացողությունը լինի մշտական։

«Իմ այցի նպատակներից առաջինն այն է, որ ձեր առաջ պետք է արձանագրել, որ այն հաղթանակը, որը տեղի է ունեցել ձեզանից յուրաքանչյուրինն է: Մեր խնդիրն է ձեր մեջ այդ հաղթանակածի զգացողությունը պաշտպանել ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ այն լինի մշտական: Ուզում եմ ընդգծել, որ դուք եք լինելու ձեր հաղթանակի տերը, երբեք որևէ մեկին թույլ չտաք ձեր հաղթանակը ձեր ձեռքից առնել, որովհետև դուք հաղթած ժողովուրդ եք, և պետք է մնաք հաղթած ժողովուրդ»,- ասաց Փաշինյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES