Երբ կրկին գալիս է գիշերը…(պատմվածք)

Երբ կրկին գալիս է գիշերը… մթությունով պարուրվում ես նաև դու, դու էլ ես ինքդ քեզ համար դառնում առեղծված: Գիշերը` ինքդ քեզ ամփոփելու համար է, ինքդ քեզ գուշակելու, քո հոգու խորքը տեսնելու` ինքդ քեզ  հետ մենախոսելու ու հասկանալու համար է: Երբ սիրում ես գիշերը վայելել` նշանակում է սիրում ես խաղաղվել, սիրում ես զգալ քո մարմնի ու բնության կապվածությունը` մթության մեջ  ողողվելով ու միաձուլվելով: Գիշերվա մտքերն առավել զգայուն են, գիշերվա խոսքերն առավել սիրառատ… Գիշերը` սիրելու համար է, գիտակցված սիրո համար է, քո բնական կերպարը սիրելու համար է, հույզերից ազատվելու ու սիրուն հանձնվելու համար է, քո սերը սփռելու` տիեզերքին հաղորդելու ու փոխադարձն զգալու համար է,… Գիշերը` սխալը գիտակցելու համար է, նեղված հոգիների արտասվելու համար է, բացատրություններից ու պարզաբանումներից զերծ մնալու համար է… Գիշերը` մտորելու համար է, երազելու ու երազանքն իրականացնելու ակնկալիքով ապրումների համար է, իրականությունից կտրվելու ու ստեղծագործելու համար է: Գիշերը` կյանքը վերսկսելու համար է, ամենափոթորկող հոգիներին խաղաղություն` հաղթական քուն պարգևելու համար է, բնության հետ ներդաշնակվելու համար է: Գիշերը ամենաթեժ կրակոցներով պատերազմները հանդարտեցնելու համար է` իր լռություն պահանջող մթությամբ: Գիշերվա շունչը սահմանին կանգնած զինվորին սթափեցնելու համար է, բայց և ծնողի հույզերով լցված` հավատանք ու սպասենք, որ գիշերվա շշունջն այլևս ըմբոշխնելու համար է:

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/12/974994/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES