Զարուհի Փոստանջյանը պաշտոնապես առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածուի պաշտոնում

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին խմբակցությունը հուլիսի 12-ին պաշտոնապես առաջադրել է որպես քաղաքապետի թեկնածու:

Այս մասին հաղորդագրություն է տարածել «Երկիր ծիրանի» խմբակցությունը:

«Երեկ, 2018 թվականի հուլիսի 12-ին, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 16-ի արտահերթ ընտրություններում առաջադրել է քաղաքապետի թեկնածու՝ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին»,- ասվում է հաղորդագրությունում:

Նյութի աղբյուրը՝  http://asekose.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES