Զոհված զինծառայողի մայրը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին

2018 թ. մայիսի 21-ին ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին (մուտքային) և գլխի գագաթային (ելքային) շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանիմայրը՝ Լիանա Հարությունյանը չի հավատում որդու ինքնասպանության վարկածին:

ScanNews.am-ի թղթակցի հետ զրույցում, որդեկորույս մայրը մանրամասներ պատմեց որդու մասին և կիսվեց իրեն մտահոգող անպատասխան հարցերով:

«Գիշերը 12-ին խոսել եմ տղայիս հետ: Ասեց, որ հեռախոսը պահելու հետ կապված խնդիրներ ունի: Ով ծանոթ ունի՝ հեռախոսը չեն վերցնում, ով չունի ձեռքից վերցնում են:Նեղված էր, բայց տրամադրությունը վատ չէր:Ես կյանքի գնով Համլետիս համար հեռախոս եմ առել: Ամեն ինչ եմ առել ու ուղարկել նրան, որ հանկարծ ունևորների երեխեքի մոտ չնեղվի։ Առավոտը 11-ին տղաս արդեն մահացած է եղել: Ոչ մի մարդ չի կարող ինձ հավատացնել, որ Համլետս կարող էր ինքնասպան լինել»,- մանրամասնեց Լիանա Հարությունյանը:

Լիանա Հարությունյանի խոսքով՝ Համլետը կենսախինդ և կյանքը սիրող տղա էր. «Երաժիշտ տղա էր, որ նվագում էր՝ աղջիկները սիրահարվում էին: Ինքը դուխաթափ չէր կարող լինել, ինքը չէր կարող ինձ էս կարգի ցավ տալ»:

Մահացած զինծառայողի մայրը օրերս գնացել է Արցախի հանրապետության N զորամաս, որտեղ մեկ տարուց ավել ծառայել է Համլետը:

«Ասեցին, որ գործով մեկուսացված զինծառայող կա, միայն այդքանը ասեցին: Գնացի քննչական՝ պատասխան չստացա: Ես սոցիալապես անապահով եմ, բայց ամեն գնով հասնելու եմ արդարության»,- հայտնեց Համլետ Գրիգորյանի մայրը:

Նա նշեց, որ Համլետը իր միակ արու զավակն էր: Համլետ Գրիգորյանն ունի իրենից ավագ մեկ քույր:

Նշենք, որ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը): Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ` զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր վարկածներն ստուգելու ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 20-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը:

Լուսին Ղազարյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES