Զոհված զինծառայողների ծնողները զգուշացնում են Նիկոլ Փաշինյանին. հակառակ դեպքում…

Այսօր կառավարության շենքի մոտ հավաքվել էին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Վերջիններս հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հավաքվածները նաև պահանջում էին գլխավոր դատախազի և ՔԿ պետ Աղվան Հովսեփյանի հրաժարականները՝ նշելով, որ վերջինս պետք է պատասխանատվության ենթարկվի:
Ծնողներից մեկն էլ նշեց, որ հենց Փաշինյանի հրամանատարության օրոք սպանություն է կատարվել՝ կոչ անելով Փաշինյանին իր հսկողության տակ վերցնել գործը և մինչև հուլիսի 1-ը բացահայտել այն, հակառակ դեպքում իրենք հենց Փաշինյանի օրինակով ոտքով քայլելու են ամբողջ հանրապետության տարածքում ու ծնողներին կոչ են անելու երեխաներին չուղարկել բանակ. «Մենք խնդրում և պահանջում ենք մինչև զորակոչը բացահայտել գործը»:
Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES