Էդ մարդկանց խելքները չի հասե՞լ, որ ստորագրել են, կներեք, չեմ հավատում. Ի՞նչի մասին է խոսում Փաշինյանը․․․․Տեսանյութ

Էներգետիկայի ոլորտում մեր խնդիրները, որքան էլ տարօրինակ հնչի, նորից կոռուպցիոն բնույթի են։ Այս մասին, նախօրեին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ ՌԴ մեր գործընկերների հետ խոսում ենք, իրենք շատ զարմանում են իմ տված մի տեղեկատվության վրա։ Երբ իրենք ասում են, որ Ռուսաստանը Հայաստանին ամենաէժան գազն է վաճառում՝ սահմանին  150 դոլարով, ես ասում եմ, որ կներեք, բայց ՀՀ քաղաքացին համաձայն չէ այդ կարծիքի հետ, քանի որ մարդկանց տներ այն մտնում է 300 դոլարով: Նրանք զարմանում են, թե ինչպես կարող է նման բան լինել, իսկ ես ասում եմ, որ նման բան կա»,-ասաց Փաշինյանը:

Նա անդրադարձավ նաեւ գազալցակայաններին՝ նշելով. «Օրինակ, Հայաստանում գազալցակայանների կողմից սպառված գազը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կրկնակի ավելացել է: Իսկ ի՞նչ է փոխվել, փոխվել է այն, որ զգացել են, որ իրենց հետեւում են: Պետք է այդ հարցերով զբաղվենք եւ զբաղվելու ենք: Նույնը վերաբերում է էներգետիկային: Էներգետիկ ոլորտում մեր միջազգային գործընկերների հետ հարաբերություններում, ցավոք, անընդհատ հանդիպում ենք փաստի, որ Հայաստանի շահերն արհամարհված են:

Պարզվում է, որ որեւէ էներգետիկ ընկերություն ցանկանում է օբյեկտ կառուցել Հայաստանի ժողովրդի հաշվին, ասում է, որ օբյեկտը կառուցել է 100 դրամով, իրականում պարզվում է, որ կառուցման գինը 50 դրամ է։ Ասում է՝ արտադրած էլեկտրաէներգիան պետք է արժենա երկու դրամ,  բայց իրականում դա պետք է արժենա մեկ դրամ, հետո ասում է, որ Հայաստանը պետք է պարտավորվի 20 տարի այդ էլեկտրաէներգիան գնել, եթե նույնիսկ դրա պահանջարկը չկա։

Պարզվում է, որ Հայաստանում գտնվել են մարդիկ, որոնք այդ թուղթը ստորագրել են ու համաձայնության են եկել: Ակնհայտորեն Հայաստանի շահերն այս հարցերում արհամարհված են»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:

Նրա խոսքով, էներգետիկ ոլորտում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում ոչ Հայաստանի մեղքով, բայց Հայաստանը ամեն տարի պարտաճանաչ վճարում է դրանց սպասարկման համար. «Պարզվում է, որ Հայաստանում եղել են մարդիկ, որոնք ստորագրել այդ պայմանագրերը: Էդ մարդկանց խելքները չի հասե՞լ, որ ստորագրել են։ Կներեք, չեմ հավատում, լավ էլ իմացել են՝ ինչ են ստորագրում։ Այստեղ իրենց հետաքրքրել է իրենց գրպանի շահը:

Էներգետիկան անկյունաքարային նշանակության ոլորտ է, եւ պատրաստվում ենք կարգի բերել: Միջազգային գործընկերներին ասում ենք, որ պետք է բանակցենք. այնտեղ, որտեղ Հայաստանի շահը պահպանված չէ, ուղղակի կկանգնեցնենք պրոցեսները, որեւէ մեկին թույլ չենք տա, որ Հայաստանի շահն արհամարհի»,- ընդգծեց ՀՀ կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ էներգետիկայի շուրջ Ռուսաստանի գործընկերների հետ եւս համագործակցված աշխատանք է տարվում:

Լուրեր Հայաստանից — NEWS.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES