Էջմիածինը պետք է ազատագրվի. հանրահավաք էջմիածնում

Ազատ Քաղաքացի բաց ինստիտուտ հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել և նշել, որ պատրաստվում է հանրահավաք անել:

Հայտարարության մեջ ասվում է.
«Սիրելի Էջմիածինցիներ, Էջմիածինը չպետք է անմասն մնա Հայաստանում իրականացող դրական երևույթներին։ Էջմիածինը պետք է ազատագրվի։ Օրինական հավաքներ անցկացնելու համար Ազատ Քաղաքացի բաց ինստիտուտ հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբը «Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն նախօրոք և այսօր իրազեկել է լիազոր մարմնին և ոստիկանությանը։ Իրազեկումն ընդունվել է ի գիտություն լիազոր մարմնի կողմից։ 2018 թվականի հունիսի 14ին Ազատ Քաղաքացի բաց ինստիտուտ հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբը ժամը 18.00 Էջմիածնի կենտրոնական հրապարակում կանցկացնի հավաք։ Հավքի նպատակն է էջմիածնի ազատ քաղաքացիների հետ հրապարակային հանդիպում և համերգի կազմակերպում»:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES