«Ընտանիքը հետքե՞ր է մաքրում»․ Սոֆյա Հովսեփյանը՝ աուտիզմ ունեցող երեխայի ընտանիքի մասին (տեսանյութ)

«Ելք» դաշինքի անդամ, Շիրակի փոխմարզպետի թեկնածու Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Կարող եք ինձ քննադատել, կարող եք ինձ համարել չար կամ ինչպես կուզեք: Կամքը ձերն է…
Առաջին օրը, երբ իմացա երեխայի կորելու մասին, իմ սովորության համաձայն (լավ պատկերացնելով Աուտիզմ ունեցող երեխայի առանձնահատկությունները), զանգեր կատարեցի հնարավոր այն միջավայրերը, որտեղ ճանաչում են կամ կարող են լուր տալ ընտանիքի և երեխայի մասին: Ունենակով ձևավորած կարծիք՝ կամավորներին հայտնեցի իմ մոտեցումը, որ չեմ վստահում ընտանիքին և ամբողջ հանրապետությունը փնտրեք, բայց ընտանիքն աչքի տակ պահեք…
Հիշում եմ, թե ինչքան նախատեցին ինձ… լսեցի, բայց մնացի իմ կարծիքին: հիմա ասում եմ հրապարակավ. Խնդիրը ընտանիքի ներսում է…
Երեխան մի քանի օր առաջ կրկին ոստիկանության կողմից գտնվել է, սակայն մի քանի օր հետո՝ ոչ մի հետևողականություն չի ցուցաբերվել ընտանիքի անդամների կողմից և երեխան տնից կրկին «փախել» է…
Մարդի՛կ, գոնե պատկերացնո՞ւմ եք, որ խոսում եք Աուտիզմ ունեցող երեխայի մասին , թե՞ լավ է…
Վստահ եմ, որ երեխան ամեն ինչ չի կերել և չի էլ ուտում ինչպես ասել են, վստահ եմ, որ երեխան չի քայլի աննկատ մտածված, վստահ եմ, որ երեխան սար ու ձոր չի գնա և լիքը այլ վստահ հարցեր կան… ընտանիքը հետքե՞ր է մաքրում… լսեք տեսանյութը…
Ես առայժմ մնում եմ իմ կարծիքին՝ ակնկալելով, որ կսխալվեմ և հրապարակավ ներողություն կխնդրեմ…»։

https://www.facebook.com/winnie.petrosian/videos/1948920825120759/?t=1

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES