Թոշակից զրկված անձինք կստանան իրենց գումարները մինչեւ հարցին լուծում տրվի. Մանե Թանդիլյան

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, անդրադարձել ազատամարտիկներին, զինվորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվող հաշմանդամության խմբի հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ Բժշկասոցիալական փորձաքննություններում առկա համակարգային բացերին:

«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իմ կողմից գլխավորելու առաջին մեկ շաբաթվա ընթացքում, մայիսի 15-21-ին, կտրուկ ավելացել է նախորդ համեմատելի ժամանակահատվածում նախարարությանը եւ անձամբ ինձ հասցեագրված դիմումների քանակը՝ 3.5 անգամ, հասնելով 211 դիմումի։ Եվ սա ընդամենը մեկ շաբաթում, չհաշված սոցցանցերը։ Հարյուրավոր դիմումներ, բողոքներ, առաջարկություններ եմ ստանում նաեւ ֆեյսբուքի միջոցով։ Ակնհայտ են հասարակության դրական սպասումները՝ տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծումները մարդկանց համար դարձել էին չկատարվող երազանքներ, եւ նոր իշխանությունից յուրաքանչյուր քաղաքացի սպասում է բոլոր խնդիրների շուտափույթ լուծում»,- գրառման մեջ նշել է Մանե Թանդիլյանը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES