Ի՞նչի մասին է խիստ հրահանգ տվել Արմեն Սարգսյանը

Նա հետաքրքրվել է՝ արդյո՞ք կենտրոնը բյուջետային ֆինանսավորում է ստանում, ինչին տնօրեն Հայկուհի Մինասյանը պատասխանեց, որ Կենտրոնը գոյություն ունի մասնավոր նվիրատվությունների հաշվին, եւ նույնիսկ անհրաժեշտ դեղամիջոցները չի հաջողվում ստանալ պետական պատվերով:

Այս արտահայտությունը մեծապես զարմացրեց նախագահին, եւ նա կրկին հարցրեց. «Այսինքն, հերոս տղան, որ գնացել վիրավորվել է, պետպատվերով դեղ չի՞ ստանում»:

Հայկուհի Մինասյանը պարզաբանեց, որ անվճար կարելի է ստանալ միայն պետական գնումների շրջանակներում գնվողների ցանկում ներառված դեղամիջոցները,

սակայն կան թանկ դեղեր՝ 125 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաեւ՝ թանկարժեք հետազոտություններ, որոնք պետպատվերի ցանկում ներառված չեն:

Հարցին՝ արդյո՞ք խնդիրը բարձրացվել է երկրի ղեկավարության առջեւ, Հայկուհի Մինասյանը պատասխանեց, որ հարցը քննարկվել է նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ,

սակայն խնդիրն ավելի շատ առողջապահության բնագավառից է, եւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանին մի քանի դիմում էր ուղղվել, սակայն խնդիրը չի լուծվել:

Նախագահը տնօրենին խնդրել է շատ հակիրճ, մի քանի կետով գրավոր տեսքով ներկայացնել հիմնական խնդիրները, որպեսզի ինքը կարողանա քննարկել դրանք համապատասխան գերատեսչությունների հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES