Ի՞նչով է զբաղված Քոչարյանը կալանավայրում. փաստաբան

Ռոբերտ Քոչարյանի համար կալանավայրում առանձնահատուկ պահման պայմաններ չկան, այսօր լրագրողներին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը: «Փաստաբանական խմբի անդամները պարբերաբար այցելում են իրեն, բայց ոչ խուց, հանդիպում ու քննարկում են գործի մանրամասները: Պահման պայմաններից ինքն առանձնահատուկ դժգոհություն չունի, բայց պարզ է, որ խոսքը գնում է քրեակատարողական հիմնարկի մասին»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ տեխնիկական հարցերի մեծ մասն ըստ էության լուծվել են, այսինքն՝ Քոչարյանը հնարավորություն ունի մարզվելու, օրվա մեջ մեկ ժամ զբոսանքի է դուրս գալիս, աշխատում է իր գրքի վրա:

Նյութի աղբյուրը՝ https://www.lragir.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES