«Իբր գործերս լավ էր, հարեւանս էլ Մերսեդես առավ». ըստ Կարեն Քոչարյանի, մինչեւ այս մենթալիտետը չփոխենք՝ հեղափոխություն չի լինի

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր «Դեբատ» ակումբում «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների հետ կապված ասաց. «Ինձ համար տարօրինակ էր, երբ ՀՅԴ-ն ասաց, որ կողմ է բաց ցուցակներին»: Ըստ նրա, այս ժամանակահատվածում, երբ ՀՅԴ-ն ցածր վարկանիշ ունի, միգուցե դրա համար են այդպիսի բան ասում: Շեմն իջեցնելու հետ կապված Քոչարյանն ասաց, որ արդեն եկել են ընդհանուր հայտարարի, որովհետեւ բոլորին ձեռք է տալիս, ոչինչ չի «վառվում», ոչ շիշը, ոչ էլ խորովածը. «Փաշինյանին, որի վարկանիշը բավականին բարձր է, ձեռք է տալիս ապագայում մոզայիկ պառլամենտ, որպեսզի չլինի մեկ ուժ, որը կարող է որոշ պայմաններից ելնելով ուժեղանա եւ դառնա այն միակ ընդդիմադիրը, որի համար տարիներ շարունակ պայքարում էին մեր ընդդիմադիրները: Իշխանությունը քիչ պրոբլեմներ կունենա, եթե այդ միակը չլինի», – ահա թե ինչու, ըստ Կարեն Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է, որ ընտրական անցողիկ շեմն իջեցվի եւ պառլամենտ մտնեն ավելի շատ կուսակցություններ: Реклама 30 Մեր հարցին՝ այդ փոքր ուժերը չե՞ն կարող միավորվել եւ կոալիցիա ստեղծել, հատկապես, որ հիմա ուզում են մինչեւ 3 ուժերով կոալիցիա կազմելու սահմանափակումը վերացնել, սա վտանգ չի՞ ստեղծի նրա համար, կմիավորվեն եւ կառավարություն կձեւավորեն՝ պարոն Քոչարյանը պատասխանեց. «Հիպոթետիկ կարող են, բայց մենք շատ լավ գիտենք, թե ինչ են իրենցից ներկայացնում 4 տոկոսանոց ուժերը Հայաստանում մինչեւ այսօր եւ այսուհետ էլ, որովհետեւ քաղաքական դաշտը ՀՀ-ում…: Այն հեղափոխությունը, որը եղել է դեռ հեղափոխություն չէ, մինչեւ հեղափոխություն չլինի մեր հասարակության ուղեղներում, մենթալիտետում…Մտել էի խանութ, մի երիտասարդ մոտեցավ, թե՝ ի՞նչ ա լինելու, ասում եմ՝ դա կախված է մեզանից: Իրա աչքերը թռավ ճակատը, այսինքն, ո՞նց մեզանից: Ասի՝ այո, ինձանից եւ ձեզանից, օրինակ, ընտրություններում, եթե փող չվերցնեք, ամեն ինչ լավ կլինի: Ինքը ասեց՝ բայց ո՞նց չվերցնեմ, ընենց են տալիս, որ: Այսինքն, մարդիկ այսօր էլ պատրաստ են եւ սպասում են, որ վերցնեն այդ փողը, ոչինչ չի փոխվել մենթալիտետում: Հասարակությունը հիմնականում մեղադրում է իշխանություններին անարդարության, կոռուպցիայի մեջ ոչ թե նրա համար, որ նրանք կոռուպցիոներ են եւ անարդար, այլ նրա համար, որ իրենք չեն դա անում, նրանց տեղը իրենք չեն նստած: Այստեղ այն մենթալիտետը՝ իբր գործերս լավ էր, հարեւանս էլ Մերսեդես առավ, այդ մենթալիտետը հայկական պիտի դուրս գա մեր միջից, որ նրանք մենակ են ուտում: Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ չի կարելի ուտել, ոչ թե չի կարելի մենակ ուտել: Երբ դուրս եկավ այս մենթալիտետը մեր հասարակությունից, ես կհասկանամ, որ հեղափոխություն եղել է»: Կարեն Քոչարյանի խոսքով՝ «Մեր քաղաքական լիդերները, մարդ կուսակալությունները եկել են նրանից, որ ամբիցիաները ավելի շատ են եղել լիդերների, քան իրենք իրականում կան: Փաստացի ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է ստեղծվել այս տարիներին, որը նոնսենս է: Համաշխարհային պատմության մեջ նման բան չի լինում, որ տարիներ շարունակ կուսակցությունները պարտվեն, դուրս մնան ԱԺ-ից, բայց լիդերը չփոխվի: Նման բան չի լինում, միայն ՀՀ-ում է, հետխորհրդային երկրներում: 2-3 մլն-անոց երկրում կա 70 կուսակցություն, որոնց լիդերները երբեւիցե չեն փոխվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/14/970360/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES