Իմ մասին էլ են ասում անփորձ է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ նոր ձևավորված կառավարությունը կաշխատի արդյունավետ: Նրա խոսքով նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է:

«Իմ մասին էլ են ասում անփորձ է, կառավարման փորձ չունեցող: Մենք նոր էջ ենք սկսում: Կարծում եմ՝ կառավարության կազմը բալանսավորված է: Եվ փորձվածները, և անփորձները անփորձ են նախարար լինելու մեջ և ոչ թե կյանքի ու քաղաքական գործունեության մեջ: Նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է. համոզված եմ, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ: Եթե արդյունավետության հետ կապված խնդիրներ կծագեն առանձին պաշտոնյաների ու նախարարների մասով, արագ կլուծվեն, բայց ես համոզված եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- անդրադառնալով նախարարների անփորձ լինելու մասին տեսակետներին նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ վարչապետ է ընտրվել մայիսի 8-ին: Մայիսի 12-ին ձևավորվել է կառավարությունը. այդ օրը նշանակված են եղել բոլոր նախարարներն ու փոխվարչապետները: Նոր կառավարության կազմում շատ են հանրությանն անհայտ դեմքերը:

Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES