«Ինչու՞, Մեր Ո՞Ր Մեղքի Համար». Լևոն Տեր-Պետրոսյանի Ուսուցչուհու Նամակը

Լևոն Տեր-Պետրոսյանի ուսուցչուհու նամակը

Կցանկանայի մեջ բերել անչափ հուզիչ մի նամակից հատված,որը այն տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանին էր հղել նրա ուսուցչուհին .«…ինչպե՞ս չես կարողանում տեսնել,թե ինչ է կատարվում շուրջդ,ինչպես է տառապում մի ժողովուրդ,որը սեփական արյան գնով քեզ գահի արժանացրեց,որ այսօր այդ նույն ժողովուրդը հեծծի քաղցից ու աղքատությունից:Մեզ դարձրել ես ընչազուրկ,բառիս ամենալայն իմաստով:Քեզ հայտնի է, թե մեր թոշակը,թե հարկ ու տուրքը,թե դեղերի արժեքը,,ինչու՞ չեք տեսնում ժողովրդի ընչազուրկ վիճակը…Նորություն չէ,որ ասում են 2950 դրամ թոշակ 50 տարվա աշխատանքի դիմաց և այսքան բարձր հարկ ու տուրքեր:Էներգիայի վարձը,որը ինչպես քննադատվեց Ազգային ժողովում,վաճառվում է ինքնարժեքից 14 անգամ ավելի:Լսվա՞ծ բան է:Ինչու՞,մեր ո՞ր մեղքի համար…Մի՞թե խելքը գլխին մեկը չկար Ակադեմիայում,համալսարանում,որ Հրանտ Բագրատյանին վստահեցիր հանրապետրության ներկան ու ապագան:Ժողովուրդը չգիտի թե ինչպես որակի նրան:
…Տղաս,հողն է մեզ կերկրողը,հողը կսիրեն,կփայփայեն,կջրեն:Հողամաս ունեցողները աղի արցունք են թափում:Տարիներ շարունակ անապատը քրտինքով դարձրինք պարտեզ,բուրաստան,այսօր նորից այն դարձավ անապատ,ինչու՞ տղաս:
…Անցյալ շաբաթ ելույթ ունեցար «Շամիրամ»-ում,նախընտրական ժողով էր:Ելույթիդ հատկապես այն մասը,որ ասացիր՝ հրաշքների չհավատաք ով որ կխոստանա:Իսկ ժողովուրդն ասում է,հրաշքների ամեն օր է,որ հանդիպում ենք:Բա հրաշք չէ՞,որ դաշտ ու այգի անապատ են դառնում,մի՞թե հրաշք չէր,որ մթության մեջ խարխափեցինք տարիներ շարունակ,հրաշք չէ՞ր արդյոք, ցրտից սառած,մղկտացող թոռներին տաքացնելու համար արցունքն աչքերին ,սրտի ցավով ծառ կտրող պապի արարքը:Հրաշք չէ՞ արդյոք,որ 50 տարի իր ժողովրդին ծառայած աշխատավորը, մանկավարժը ուշաթափ լինի եփած մսի հոտից:
Այս բոլորը հրաշքներ են,սև հրաշքներ,որ իրագործվեց այն օրից,երբ իշխանությունը տվեցինք քո ձեռքը…Տղաս,կառչիր մեր ազգի արմատներից…»,

Սմբատ Հովսեփյան
«ՀՀՇ-ն և Հայ ժողովրդի մեծ ողբերգությունը» գրքից

 

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES