Ինչպե՞ս է 5-ամյա Հակոբը հանդես գալիս Նիկոլ Փաշինյանի դերում

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգնի Գլեդեյլ քաղաքում գործող Արտեկ հայկական մանկապարտեզի սաներն իրենց ավարտական  միջոցառումը նվիրել են Հայրենիքում տեղի ունեցած հեղափոխությանն ու «Իմ քայլը» շարժմանը:

Նիկոլ Փաշինյանի դերում հանդես է եկել 5-ամյա Հակոբ Ալոնց Սեդրակյանը. նա բեմում հայտնվել է ուսապարկով ու քայլերթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի  հագուստը հիշեցնող շորերով, միջոցառման վերջում էլ դեմքին «մորուք» է ամրացրել:

Արտեկ մանկապարտեզի հիմնադիր-ղեկավարներն են Լյուբա և Լուսինե Գասպարյանները:

«Մեր երեխաներն էլ արեցին իրենց քայլը»,-նշել են միջոցառման կազմակերպիչները:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES