Բոլորս էլ գիտենք, որ ալկոհոլի չարաշահումը վնասակար է օրգանիզմի համար, իսկ չափավոր օգտագործումը` ոչ: Յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունների շրջանակը և կարող է նախապատվությունը տալ գինուն, կոնյակին կամ էկզոտիկ կոկտեյլին:
Ալկոհոլը օգնում է ազատվել լարվածությունից և բացահայտում է մարդու բնավորության մութ կողմերը: Այն, թե ինչպես է ազդում ալկոհոլը հորոսկոպի տարբեր նշանների վրա, կիմանաք մեր հումորային հորոսկոպի միջոցով:
Խոյ
Խոյերը ալկոհոլի չարաշահումից կարող են անհավանական քայլերի դիմել. նրանց հետ խմելը վտանգավոր է, իսկ դեպքերի անսպասելի շրջադարձը և դավադրությունները՝ անխուսափելի:
Ցուլ
Ցուլերը ողջ երեկույթի ընթացքում բոլորին կհամոզեն իրենց սթափ լինելու մեջ: Նրանց հակառակը համոզելը ուղղակի անիմաստ է, քանի որ նրանք սովոր են վերցնել կյանքից այն ամենը, ինչը հնարավոր է, իսկ հարբած ժամանակ նրանք անկանխատեսելի են:
Երկվորյակներ
Անձի երկվությամբ աչքի ընկնող երկվորյակների մոտ ալկոհոլը կարող է ունենալ, ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն. նրանք կարող են դառնալ բարի ու քնքուշ, իսկ երբեմն դեմքիդ կշպրտեն այն, թե ինչ են իրականում մտածում:
Խեցգետին
Համաձայն հումորային հորոսկոպի, խեցգետինները ալկոհոլի ազդեցությամբ բացահայտում են իրենց իրական եսը: Եթե դուք նրանց հարբած չեք տեսել, ուրեմն չեք կարող ասել, որ ճանաչում եք:
Առյուծ
Հարբած առյուծը շատ չի տարբերվում սթափ առյուծից, միայն վարքագծում շեշտվում են արքայական սովորությունները. նրանք անվերջ կարող են խոսել սեփական հաղթանակներից և նպատակներից:
Կույս
Կույսերը անցնում են հարբածության երեք էտապներով: Նրանք նախ հասկանում են, որ հարբել են, որ սիում են բոլորին և վերջում, որ գլխացավ ունեն: Այս երկրային նշանի տակ ծնվածները առաջին բաժակից հետո հիշում են իրենց բոլոր խնդիրները և բարձրաձայնում են այդ մասին:
Կշեռք
Իսկ կշեռքները ալկոհոլի ազդեցությամբ գտնում են այն ներդաշնակ վիճակը, որին ձգտում են սթափ վիճակում:
Կարիճ
Կարիճները կարողանում են լավ խմել և ավելի լավ խմեցնում են: Նրանք երեկույթի ժամանակ ուրախանում են և բոլորի հետ հավասար խմում, սակայն վերջում նկատվում է, որ կարիճները ամենասթափն ու գիտակիցն են:
Աղեղնավոր
Աղեղնավորները ամենաանկանխատեսելի էակները չեն. սկզբում նրանք բոլրին պատմում են, որ երջանիկ են, իսկ երրորդ բաժակից հետո սկսում են լացել ու ասել, որ դժբախտ են:
Այծեղջյուր
Այծեղջյուրները հարբած վիճակում ավելի անկեղծ են դառնում, իսկ սթափ ժամանակն նրանք հազվադեպ են հաճոյախոսություններ անում և պատմում իրենց իրական զգացմունքների մասին:
Ջրհոս
Ալկոհոլը ջրհոսների համար ոգեշնչման աղբյուր է. նրանք կարող են գիտական հայտնագործություններ անել, գրել հետաքրքիր աշխատություններ, կամ հիմար արարքներ թույլ տալ:
Ձկներ
Ձկները ալկոհոլի ազդեցության տակ դառնում են շատ վտանգավոր: Նրանք կարող են իրենց թույլ տալ այն ամենը, ինչ անում են բոլոր նշանների տակ ծնվածները միասին վերցրած: Ալկոհոլը բարձրացնում է նրանց հուզական ֆոնը: