«Օրեր առաջ ՀՔԾ պետն օրվա իշխանությունների կարծիքը հնչեցրեց Հ1-ով՝ նշելով, որ ճիշտ կլինի, որ Քոչարյանը մնա կալանքի տակ, որը ես մեկնաբանել եմ միջամտություն արդարադատությանը: Այնպես որ, դատախազության այսօրվա հայտարարությունն սպասելի էր: Սա հստակ քաղաքական պատվեր է, անձնական հաշիվների մաքրում: Եթե Քոչարյանը փախնող լիներ, նա արտերկրից չէր վերադառնա Հայաստան: Քոչարյանը պատերազմի ժամանակ թուրքից չի փախել, ձեզնից ո՞ւր պտի փախներ… Կրկնակի խայտառակություն է, երբ «Սասնա ծռերի» որոշ անդամների կալանքի միջոցի փոփոխության՝ 2-3 պատգամավորների միջնորդություն բավարարվում է ու նրանք ազատ են արձակվում, իսկ ՀՀ երկրորդ նախագահի 45 միջնորդությունն արհամարհվում է: Ինչքան էլ ասեն, որ ՀՀ-ում չկա զանգովի արդարադատություն, համակարգն արդար է, գործադիրն ու դատականն իրարից անկախ են գործում և այլն, կներեք, ինձ մոտ այդ տպավորությունը չէ…»,- «Ազատության» եթերում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք՝ դատախազությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոցը փոխելու պատգամավորների միջնորդությունը: