Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Կոհգիլուե և Բոյեր Ահմադ նահանգում գրանցվել է երկրաշարժ, տուժել է 82 մարդ։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով շտապօգնության ծառայության հաղորդած տվյալներին։
Հայտնի է, որ տուժածներից 71-ին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, 11 հոգի հոսպիտալացվել է։
Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Յասուջ քաղաքի մոտակայքում, դրա օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով Յասուջում որոշ ժամանակ խափանվել է էլեկտրամատակարարումը։
Անցյալ շաբաթ Յասուջից հյուսիս-արևմուտք գրանցվել էր 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ տուժել էր 133 մարդ։