Լարված իրավիճակ․ Նարեկցիները սպառնում են փակել միջպետական ճանապարհը. հեկտարներով բերքը չորանում է

37546749_1579208468874421_4024107537119838208_n

Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչների մեծ հեկտարներով հողատարածքները ոռոգման ջրի բացակայության պատճառով չորացել են, բերքը ծառերից ժամանակից շուտ չորանում ու թափվում է, գյուղացիները, ովքեր սպասում էին միրգը շուկա հանելուն, այսօր ստիպված են մտածել գոնե ծառերը չորանալուց փրկելու մասին: 10-20-ամյա ծառերը դեռ աշուն չեկած դեղնում ու տերևաթափ են լինում:
Խնդիրն այն է, որ ոռոգման ջուրը համայնքին չի բավարարում:

Պոմպակայանով ջրամատակարարման միջոցով յուրաքանչյուր գյուղացու երկու ամիսը մեկ անգամ է ջուր հասնում: Թեև Գառնիից նոր ջրատար խողովակ է անցկացվել, այն էլ շարքից դուրս է գալիս: Գյուղացիների համար պատճառներն անհասկանալի են մնում: Խնդիրը բազմիցս ներկայացրել են տեղական մարմիններին, իսկ վերջերս նաև կառավարություն, սակայն լուծում այդպես էլ չի տրվել:

Կառավարությունից ուղարկված հանձնաժողովը բավարարվել է գյուղապետարանում հարցի քննարկմամբ, իսկ տեղում իրավիճակի ուսումնասիրություն ու խնդրի պարզաբանում չի եղել: Ստիպված այսօր ևս գյուղացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ սպառնալով, որ հաջորդ քայլն արդեն կլինի միջպետական ճանապարհ փակելը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES