Լարված իրավիճակ. ԵԿՄ ազատամարտիկները պահանջում են ազատ արձակել Մանվել Գրիգորյանին. Տեսանյութեր

ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավար Կնյազ Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի լրագրողներ, ի պատասխան Ձեր հարցումների՝

Հայտնում ենք, որ նախօրեին ՀՀ Ազգային ժողովի նախագահը ստացել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից գրություն այն մասին, որ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ժամը 18.00-ին ձերբակալվել է»։

Այսօր ԱԱԾ-ի դիմաց իրենց բողոքի ակցիան են սկսել  ՀՀԿ պատգամավոր Մանվել Գրիգորյանի աջակիցներն ու ԵԿՄ ազատամարտիկները: Նրանք պահանջում են ազատ արձակել Մանվել Գրիգորյանին:

Նրանք առավոտյան կրկին շրջափակել էին ԱԱԾ շենքը, որտեղ երեկվանից գտնվում է Մանվել Գրիգորյանը: Աջակիցները փորձեցին փակել Նալբանդյան փողոցը՝ նստելով փողոցի մեջտեղում, սակայն ոստիկանները թույլ չտվեցին:

Ավելի ուշ նրանք երթ են անցկացրել Երևանի փողոցներով՝ վանկարկելով «գեներալ», «զորավար»:

Աջակիցները ուղևորվում են Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվելու է Մանվել Գրիգորյանի փաստաբանի միջնորդությունը, թե որքանով է իրավաչափ գեներալի ձերբակալումը:

Հիշեցնենք, որ ԵԿՄ  նախագահ Մանվել Գրիգորյանը երեկ Էջմիածնում ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք, ռազմամթերք պահելու համար: Մանվել Գրիգորյանը չի ընդունում մեղադրանքը:

Նշենք, որ Էջմիածնի կենտրոնում հավաքվել են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմնակիցները, քաղաքում փակ ճանապարհներ դեռևս չկան:

https://youtu.be/aVnrnZc_X2k

Իսկ Արմավիրի մարզպետը լրագրողների հետ զրույցում նշել է, որ  իրենք դիտարկում են խնդրի լուծման 3 գլոբալ տարբերակ՝ կամ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կամ բավարարվում են ցուցարարների պահանջները, կամ պետք է գտնել ճանապարհային քարտեզ, և այդ ճանապարհով փորձել լուծում ունենալ:

«Ճանապարհային քարտեզը պետք է լինի միայն ու միայն քննարկումների արդյունքում»,-ասել է  Գագիկ Միրիջանյանն ու հավելել է, որ Էջմիածնի քաղաքապետարանում դեռ ստուգումներ չեն սկսել, բայց չի բացառվում, որ դա տեղի ունենա. «միայն ու միայն իրավական հիմք ունենալու պարագայում, այն էլ մարզպետարանի կամ տարածքային ինքնակառավարման մարմինների լիազորությունների ներքո»։

https://youtu.be/QoUZY4tf-E4

Տեսանյութերը՝ armlur, shantnews, 1in կայքերի

 

 

 

 

 

 

Ինչպես է գիշերն անցել Էջմիածնում. քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով իր կողմնակիցների հետ, գիշեր է Էջմիածնի հրապարակում, մանրամասներ է հայտնել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES