Լիլիթ Մակունցը` հեղափոխությունը թանգարան «տեղափոխելու» մասին

«Հեղափոխություն՝  մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով քննարկման ժամանակ  անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում արած այն հայտարարությանը, թե Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը որոշ պարզաբանումներ արեց: «Դա կլինի ցուցահանդես, եւ 1-2 ամիս կտեւի այդ ժամանակավոր ցուցահանդեսը: Այս փուլում մեծ է Հայաստանի հանդեպ Սփյուռքի հետաքրքրությունը` պայմանավորված թավշյա հեղափոխության  գործընթացներով: Օտարազգիներին հատկապես այս իրողություններ են բերում Հայաստան: Այնպես որ, այս օղակը հաղորդակից կդարձնի նրանց կատարվածին»,-ասաց Մակունցը, որի գրառումը բուռն քննարկումների տեղիք էր տվել ու միանշանակ չէր ընդունվել: Քննարկման ներկա Սամվել Սաղաթելյանը առաջարկեց այնպես անել, որ  դա դառնա կոնցեպտուալ հիմնավորումով, ամբողջի վերաարժեւորմամբ փաստավավերագրական արվեստի պրոյեկտ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/07/17/970873/

© 1998 — 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Понравилась статья? Поделиться с друзьями:
TOUCHING FATES